կարևոր
376 դիտում, 2 օր առաջ - 2022-05-13 19:19

Նոր ծրագրեր Նոյեմբերյան համայնքում ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շնորհիվ «Ապրելու երկիր» կուսակցության՝ Նոյեմբերյան համայնքում շարունակվում են բարեփոխումները: Սահմանամերձ մի շարք գյուղերում այսուհետ նոր ծրագրի շրջանակներում մարդիկ կունենան նորոգված զբոսայգի, լուսավոր ճանապարհներ: Եւ ինչպես նշում է Նոյեմբերյան համայնքի ղեկավարը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ են նման բարեփոխումներ: 
Չնայած դժվարություններին տեղի մարդիկ չեն լքում իրենց տները, այլ ամուր կառչած հարազատ հողին շարունակում են արարել եւ ապրել: «Ապրելու երկիր» կուսակցության հովանավորությամբ կվերանորոգվի տեղի մշակութային տունը, որտեղ հաճախում են ոչ միայն Նոյեմբերյանում այլեւ շրջակա գյուղերում բնակվող երեխաները: 
Ծրագրերից դուրս չի մնացել նաեւ տուրիզմը: Ունենալով հրաշալի բնություն Նոյեմբերյան համայնքը չի ունենում զբոսաշրջիկների պակաս: Իսկ համայնքի տարեցները միանշանակ խորհուրդ են տալիս գալ եւ բնակվել հենց այստեղ: 
«Ապրելու երկիր» հիմնադրամը կարեւորում է հատկապես սամանամերձ համայնքներում ներդրումներ կատարելը: Հզոր երկիր ունենալու համար առաջնայինն ըստ «Ապրելու երկիր» կուսակցության հենց սահմանապահ գյուղերի ամրապնդումն է: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը