13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Իրավապահները իրավական հետապնդման գործընթաց են ձեռնարկել «Դիմադրության» շարժման մասնակիցների նկատմամբ: Հայտնի «պապիկ ծեծելու» շինծու տեսանայութից հետո ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 4 անդամ` Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գերասիմ Վարդանյանը եւ Գոռ Մաթեւոսյանը այս պահին անազատության մեջ են:
Իշխանական լրատվամիջոցի կողմից տարածված տեսանյութում, հրապարակված չէ պապիկների վարքագիծը, որոնք հայհոյում, ձվերով հարվածում եւ թքում էին Գյումրի ընթացող ավտոշարասյան անդամների վրա: ՀՅԴ Երիտասարդական միության Կենտրոնական Վարչության անդամ Սեւակ Նազարյանի խոսքով ամեն իրավիճակում չէ, որ մարդը կարող է կառավարել իր նյարդերը, հատկապես տղամարդու արժանապատվությունը վիրավորելու պարագայում:
Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին, եթե հարկ լինի, նաեւ կյանքի գնով,- այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Զավեշտ է «խեղճ պապիկ» որակել մեկին, որը իր թոռների տարիքի տղաներին կարող է ամենավերջին հայհոյանքները հասցնել,- շեշտեց ՀՅԴ ԳՄ անդամ Արգիշտի Գեւորգյանը:
Կալանավորված երիտասարդներից ՀՅԴ երիտասարդականի անդամ Տարոն Մանուկյանը փաստաբանի միջոցով կոչ է արել բոլորին՝ չվախենալ, չլռել եւ չկորցնել հավատը:
Իշխանական ցուցումներով ճնշումները տարբեր դրսեւորումներ ունեն: Ընդդիմադիր քաղաքացիների դեմ գործ են կարում տարբեր պատճառներով՝ համոզված են երիտասարդների գործերից լավատեղյակ իրավապաշտպանները:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում