կարևոր
577 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-13 15:49

Այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է. Չալաբյանի կնոջ գրառումը

Այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է. Չալաբյանի կնոջ գրառումը

Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Մի գուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար: 

Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից: Վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի, իսկ Հայաստանը առանց հզոր բանակի և պետության: 

Եթե ուշադրություն դարձնեք, Ավետիքին անձամբ ճանաչող և իր հետ աշխատած ցանկացած մարդ անվերապահ հավատում և աջակցում է իրեն ու պատրաստ է իր կողքին կանգնել: Շատերը այդ մասին այսօր հանրային հայտնել են: 

Ինձ երեկվանից զանգում ու գրում են հարյուրավոր մարդիկ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորիցդ մեր ընտանիքի կողքին լինելու համար : 

Շատերդ հարցնում եք, թե ինչպես օգնել, ասեմ, այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է: 

Կանխավ շնորհակալ ենք»։

Հիշեցնենք, որ երեկ «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանին բերման են ենթարկել։