20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Superbet Chess Classic-ում:
Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, մրցեց Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 26-րդ քայլին գրոսմայստերները համաձայնվեցին կիսել միավորը:
Այս տուրից հետո Արոնյանը և Ուեսլի Սոն 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Superbet Chess Classic մրցաշարն անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, որին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն Grand Chess tour-ի հերթական մրցաշարերից մեկն է: