կարևոր
1456 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-13 12:50

Այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել. Արսեն Բաբայան

Այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նկատել եք հաստատ, որ իշխանությունն ու դրա պաշտպանները անդադար խոսում են ինչ-որ լափամանի ու դրանից ինչ-որ մարդկանց զրկվելու մասին։ Ընդդիմադիր գործիչներին էլ փորձում են մեղադրել լափամանի կորուստը վերականգնելու ցանկության մեջ։

Նախ առաջարկում եմ հասկանալ, թե որն է այդ լափամանը։ Լափաման ասելով նիկոլյան իշխանությունը նկատի ունի պետական միջոցները վատնելու համար հարմարությունը, պատկերավոր ասած՝ այն ափսեն, որից պետք է ուտեն պետական միջոցները։ Այսինքն՝ իշխանությունը ասելով լափաման՝ հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը պետական միջոցների նկատմամբ, ուստի՝ նիկոլյան իշխանության համար պետական միջոցը սոսկ լափ է, քանի որ լափամանից հնարավոր է ուտել բացառապես լափը։ Այլ կերպ չի լինում։

Այն փաստը, որ նիկոլյան իշխանության համար պետական հարստությունը սոսկ լափ է, հաստատվում է նրանց իշխանության գալուց հետո այդ միջոցների հարյուրավոր վատնման դեպքերով։ Օրինակ՝ նրանք պետական միջոցների հաշվին կազմակերպում են իրենց վայելքներն ամենատարբեր արտասահմանյան վոյաժներով, մեքենաներ ու տներ գնելով, նույնիսկ՝ իրար ծաղիկներ ու բացիկներ նվիրելով։

Այս երևույթը, կարծում եմ, բնական է և այլ կերպ լինել հնարավոր չէր։ Բանն այն է, որ այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել։ Արժեքը դեռ մի կողմ թողնենք։ Նրանք նույնիսկ սեփական բարեկեցության համար որևէ բան անել չեն կարողացել։ Դե բնական է, ինչպե՞ս պետք է կարողանային ծայրաստիճան անգրագետ լինելով նորմալ ապրուստի միջոց վաստակել։ Օրիանակ՝ ի՞նչ կարող էր անել Վահագն Ալեքսյանյանը, որ Kia մեքենայից ավելի լավ մեքենա ունենար։ Իհարկե, պետք է նախ ունենար մասնագիտություն, այդ մասնագիտության մեջ գոնե միջին որակ ունենար և այդ մասնագիտության միջոցով որևէ բան վաստակեր։ Ի դեպ, Վահագն Ալեքսանյանի դեպքում, իմանալով նրա թե ուսանողական կյանքը, թե ամենատարբեր քաղաքական առնետավազքը, վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ իր Kia-ն չէր կարող վաստակել։ Այսինքն՝ ազնիվ ու քրտնաջան աշխատանքով չէր կարող վաստակել։

Հիմա, որ ստորաբար մեզ մեղադրում եք լափաման ցանկանալու մեջ, գոնե գիտե՞ք, թե մենք ով ենք, ինչ գիտելիք ու մասնագիտական որակներ ունենք, ինչ նյութական միջոցներ ունենք ու դեռ ինչքան կունենանք առանց որևէ կերպ քաղաքականության մեջ թաթախվելու։

Նյութական միջոցները, իսկ ավելի կոնկրետ՝ դրանցից հենց լափը բացառապես ձեր համար է։ Միայն դուք եք այս երկրում, որ ձգտում եք չկտրվել ձեր լափամանից։ Ի դեպ՝ այս դեպքում իրական լափի համար նախատեսված լափամանից, քանի որ այն միջոցները, որոնք դուք լափում եք, լինելով հանրային միջոցներ վերածվում են լափի հենց ձեր «բերանում»։ Դե դա էլ ունի իր բացատրությունը։ Բայց կարևոր է հասկանալ, որ դուք արժեքն եք խժռում, որից ընդամենը լափի չափ հաճույք եք առնում։ Օրինակ՝ խոզի համար ի՞նչ տարբերություն նեխած սնունդ կուտի, թե թարմ բանջարեղեն։

Ինչ վերաբերվում է մեզ, ապա պատմեմ կոնկրետ իմ մասին։ Ինձ համար, որպես իրավաբանի և փաստաբանական դպրոցի ունկնդրի, որ շուտով արտոնագիր պիտի ստանա, չկա ավելի շահավետ պայման, քան հենց ձեր իշխանության օրոք փաստաբանությամբ զբաղվելն է։ Ընդհանրապես ձեր գալուց հետո ամենաեկամտաբեր մասնագիտությունը դարձել է իրավաբանի մասնագիտությունը, իսկ ամենաեկամտաբեր աշխատանքը՝ հենց փաստաբանի աշխատանքը։ Դուք այնպես եք քայքայել իրավական համակարգը, այնքան ապօրինություններ եք կատարել ու կատարում, որ փաստաբաններն արդեն չեն հասցնում գործեր վերցնել։

Եթե ես էլ ձեզ պես անհայրենիք լինեի, ապա կմտածեի բացառապես իմ անձնական եկամուտների ու բարեկեցության մասին։

Դուք, որ այլ կերպ չեք կարող նույնիսկ օրվա հացը վաստակել, սա երբեք չեք հասկանա։ Ձեզ համար ապրուստի միակ միջոցը պետական միջոցն է, որը գողանում եք պարգևավճարի կամ պետական գնումների ճանապարհով։ Դուք սեփական աշխատանքով չեք կարող ոչինչ ստեղծել։ Կամ էլ պիտի բանսարկությամբ ու շանտաժով փող լափեք, ինչպես ձեր պարագլուխն էր տարիներ շարունակ անում։

Երանի այնքան լավ լիներ, որ ձեր թյուրիմածություն լինելն արտահայտվեր բացառապես ձեր տգետ լինելով…»։