կարևոր
466 դիտում, 3 օր առաջ - 2022-05-13 11:32

Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել պայթուցիկներով

Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել պայթուցիկներով

Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել մայիսի 12-ին անհայտ անձանց կողմից, որոնք երկու ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Cumhuriyet հրատարակությունը։

Հյուպատոսության շենքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով կոտրվել են ապակիներ, վնասվել պատերը։ Զոհեր և վիրավորներ չկան։

Միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։ Փարիզի ոստիկանությունը դեպքի առնչությամբ լայնածավալ հետաքննություն է սկսել։