կարևոր
1228 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-13 11:28

Ընդդիմության հավաքների գործով միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է միայնակ․ Մելիքյան

Ընդդիմության հավաքների գործով միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է միայնակ․ Մելիքյան

Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ… Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ Մելիքյանը մեկ այլ գրառում էր արել, որում հայտնում էր․ «Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»։