27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան (Նորշեն), Անիավան (Անի կայարան), Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Զառինջա, Նոր Արթիկ, Սուսեր, Ցամաքասար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: