կարևոր
1444 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-13 09:47

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը կմնա ազատության մեջ

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը կմնա ազատության մեջ

Դատարանը մերժել է Երևանում 29-ամյա Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի ենթարկած, ՀՀ վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում դատավոր Ռազմիկ Մարիկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժել է կալանավորման միջնորդությունը և քննիչի որոշումը թողել անփոփոխ:

Արամ Նավասարդյանը ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։