Դաշնակցական երիտասարդների կալանավորումները շարունակվում են: Բերման է ենթարկվել նաեւ Նիդեռլանդների անչափահաս քաղաքացի: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նկատում է, որ երկիրը կործանման եզրին հասցրած իշխանությունը քաղաքացիների նկատմամբ իրականացնում է բախումների տանելու ստոր քաղաքականություն։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ կալանավորումների միջոցով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, ինչը խայտառակություն է մեր պետության համար։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարում է՝ իշխանությունների ցուցումների հիման վրա են տեղի ունենում կալանավորումները: Վախի մթնոլորտ ձեւավորելու հրահանգ կա։
Իշխանական ցուցումներով ճնշումները տարբեր դրսեւորումներ ունեն: Ընդդիմադիր քաղաքացիների դեմ գործ են կարում տարբեր պատճառներով,- նկատում է Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 4 անդամ անազատության մեջ է: Կան բերման ենթարկվածներ։
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը