Երկրաշարժ է տեղի ունեցել Դուշանբեում, որտեղ ընթանում է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։
«Բարեբախտաբար թույլ էր: Տատանումները զգացել են քաղաքի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները, Hyatt հյուրանոցում, որտեղ ընթանում են նախարարների բանակցությունները, լույսերը մի քանի վայրկյանով մարել են»,- նշում է հեռուստաալիքը։