20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի հանրապետություն, ներկայում ընթանում է մանրամասների մշակում՝ ներառյալ ստույգ ժամկետները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր օրակարգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցն է, ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր, իհարկե, ժամկետները դեռ կհամաձայեցնենք», - ասել է Միրզոյանը Դուշանբեում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։