կարևոր
1081 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-12 16:40

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փողոցի 51/50 հասցեով մայիսի 23-ից»,- նշված է գրառման մեջ: