Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա անդամ պետությունների գագաթնաժողովը։ Դա կլինի և ղեկավարների հանդիպում, և նրանց առանձին շփումներն աշխատանքային նախաճաշի շրջանակում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը հայտնել է, որ միջոցառման ավարտին ԶԼՄ-ների համար հայտարարություններով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Նիկոլ Փաշինյանը։