16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 12-ին, Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով իրազեկման անհնազանդության ավտոերթ է իրականացրել: Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Անհանազնդության ակցիաները շարունակվում են՝ որպես բողոքի դրսևորում այսօր Երևանի Մետրոպոլիտենում փակցվել են Փաշինյանի լուսանկարով սթիքեր:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իրենց ակցիայի վերաբերյալ հրապարակել է տեսանյութ եւ գրառում արել.
«Որպես մեր բողոքի դրսևորում այսօր Երևանի Մետրոպոլիտենում փակցրել ենք այս սթիքերը:
Նիկոլով Հայաստանը և մեր երազանքներն անհամատեղելի են:
Ինքը պիտի գնա, որ մենք ապրենք, երազենք, երջանիկ լինենք, հարսանիք ու ծնունդ պլանավորենք, Հայաստանի մարզեր այցելենք, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք:
Ժամը 16:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»: