կարևոր
898 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-12 15:25

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կժամանի Հայաստան

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կժամանի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Հայաստանի Հանրապետություն։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին հանձնարարվել է հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: