կարևոր
1450 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-12 14:21

Պահանջեցի, որ Նիկոլ Փաշինյանին անմիջապես կանչեն հարցաքննության և ձերբակալեն․ զոհվածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պահանջեցի, որ Նիկոլ Փաշինյանին անմիջապես կանչեն հարցաքննության՝ դավաճանին և ձերբակալեն։ Այս մասին ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ, ուր ծնողները եկել են տուժողի իրավահաջորդ ճանաչվելու և վկայություն տալու։

Փաշինյանին պետք է ձերբակալեն, ասաց նա, քանի որ իր տղային և մնացած տղաներին ինքն է սպանել, և նրա հայտարարությունը, որ կարող էինք նույն արդյունքն ունենալ, բայց առանց զոհերի՝ վկայում է այդ մասին։