կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-12 13:42

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել Է Ուկրաինայի պարտքի բեռի թեթեւացման օրինագիծ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել Է Ուկրաինայի պարտքի բեռի թեթեւացման օրինագիծ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատի Ֆինանսական ծառայությունների կոմիտեն մայիսի 11-ին ընդունել Է օրինագիծ, որը  նպատակաուղղված Է Ուկրաինային օգնություն ցույց տալու նրա արտաքին պարտքի սպասարկման եւ կրճատման, ինչպես նաեւ Կիեւի կողմից արտասահմանից արտոնյալ պայմաններով դրամական օգնության ներգրավման գործում:

Այս նախաձեռնությունը պաշտպանել Է 362 կոնգրեսական, 56-ն արտահայտվել Է դեմ: Այն ընդունել են հակառուսական օրինագծերի փաթեթի հետ մեկտեղ, որոնք նախատեսում են զանազան պատժամիջոցների սահմանում Մոսկվայի նկատմամբ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: Օրինագծի հեղինակը, օրինագիծ, որը կոչված Է Կիեւին աջակցություն ցույց տալու պարտային բեռի թեթեւացման գործում, Խեսուս Գարսիան Է (դեմոկրատ Իլինոյսի նահանգից):

Նրա մշակած նախաձեռնությունը նախատեսում Է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները «յուրաքանչյուր միջազգային ֆինանսական ինստիտուտում» կձգտեն հասնելու «պարտքի սպասարկման բոլոր վճարների անհապաղ դադարեցման», որն Ուկրաինան ունի այդ կազմակերպության հանդեպ:

Բացի դրանից, փաստաթուղթն ԱՄՆ-ի վարչակազմին հրահանգում Է պնդել «Ուկրաինայի պարտային բեռի համապարփակ թեթեւացում» ինչպես առեւտրային, այնպես Էլ սուվերեն վարկատուների հետ երկխոսությունում, ներառյալ Փարիզյան ակումբը: Վերջապես, օրինագիծը Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչներից պահանջում Է միջազգային ֆինանսական ինստիտուտներում աշխատել այդ կառույցների կողմից Ուկրաինային «արտոնյալ ֆիանսական աջակցության» ապահովման վրա: Նախաձեռնության՝ օրենքի ուժ ստանալու դեպքում դրա գործողության ժամկետը կկազմի յոթ տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: