16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է
Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։
Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բենիկ Գալստյանը բացարկ էր հայտնել Գերասիմ Վարդանյանի քրեական գործով քննչական խմբի ղեկավարին, որից հետո որոշում է կայացվել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 60 մլն դրամ, ինչը, սակայն, Վարդանյանը չի կարողացել վճարել և այժմ դատարանը քննում է նույն գործով արդեն չորրորդ կալանքի միջնորդությունը, և դա անում է Փաշինյանի երթի թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը։
Հիշեցնենք որ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։