կարևոր
490 դիտում, 5 օր առաջ - 2022-05-12 11:03

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը․ Շարմազանով

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սերժը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։

1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:

Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար: 

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը:

Լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ»: