Դաշնակցական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել: Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնում է, որ մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը: Գերասիմ Վարդանյանը չի վճարել սահմանված գրավը: Դատավոր Դավիթ Արղամանյանը պետք է որոշում կայացնի։
Փաստաբանը նշում է, որ մեկ օր առաջ են միայն տեղեկացրել, որ կալանավորման միջնորդություն է ներկայացվելու: Նրա խոսքով վարույթն իրականացնող մարմինները շատ հաճախ նպատակադրված սահմանում են անհաղթահարելի գրավի չափ, ենթադրելով, որ անձը չի կարողանա վճարել գումարը: Գերասիմ Վարդանյանի մասով գործն ընթանում է բազմաթիվ խախտումներով։
Կկալանավորվեն արդյոք տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող դաշնակցական երիտասարդներ՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը եւ Արսեն Մարտոյանը:
Փաստաբանը ընդգծում է՝ դեպքի վայրում եղել են սադրանքը համակարգող անձինք, որոնց ինքնությունը դեռ հարկավոր է պարզել: Իր պաշտպանյալները ոստիկանության բաժին են ներկայացել ինքնակամ: Քննչական մարմնի կողմից իրականացվող գործողությունները անհամաչափ են, առաջադրված հոդվածը՝ ոչ օրինաչափ։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերին Ազատություն ռադիոկայանի շենք ներխուժելու մեջ: Իսկ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը եւ Արսեն Մարտոյանը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի համար: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության նրանք ծեծի են ենթարկել տարեց տղամարդկանց։
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում