կարևոր
961 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-11 19:48

«Հայկական օրակարգ․ իրավիճակ և հանգուցալուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական եւ սոցիալական ճգնաժամ է: Այս կարծիքին է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը: Սակայն, նրա խոսքով, այն վաղուց է սկսվել: Աբովյանը նշում է՝ երկրում ստեղծված իրավիճակը չհանգուցալուծելու դեպքում կլինեն շատ վատ արտաքին զարգացումներ, սակայն նաեւ շեշտում է, որ արտաքին անբարենպաստ իրավիճակները չպետք է կապել ընդդիմության հետ: 
Այն դիտարկմանը, թե «Դիմադրության» շարժման հարթակում պետք է ներկայացված լինեն մարդիկ, ովքեր համընդհանուր դրական ընկալումներ կունենան՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանում է՝ հասարակությունն այնքան է սեւ ու սպիտակների բաժանված, որ դժվար է գտնել մի անհատի, որը բոլորի կողմից ընկալելի կլինի: 
Ըստ Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետի՝ իշխանությունը մտածում է, որ այս շարժումը կմարի՝ հաշվի առնելով նախորդ 30 տարվա փորձը: Վահե Հովհաննիսյանը նշում է տարբերակ, որի դեպքում՝ փոփոխությունը հնարավոր կլինի: 
Քաղաքագետը նշում է՝ ընդդիմությունը պետք է հստակ ասի, թե ինչ սցենար է ընտրել եւ պետք է պատասխանատվություն վերցնի դրա համար: Ստեփան Դանիելյանի խոսքով՝ հասարակությունը նաեւ ցանկանում է իմանալ, թե հանրահավաքի վայրում ովքե՞ր են որոշում ընդունում եւ ի՞նչ մեխանիզմով են դրանք իրականացվելու: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը