կարևոր
1567 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-11 16:26

ՀՀ ինքնիշխան տարածքը չի կարող հանձնվել Ադրբեջանին, 1000 հատ Նիկոլ հոր ձեռը բռնած գա, չի լինելու․ Արթուր Ղազինյան

ՀՀ ինքնիշխան տարածքը չի կարող հանձնվել Ադրբեջանին, 1000 հատ Նիկոլ հոր ձեռը բռնած գա, չի լինելու․ Արթուր Ղազինյան

Արդեն սովորական է դարձել մեզ համար այն, որ Հայաստանի ու Արցախի մասին ճակատագրական ու կարևոր որոշումների մասին մենք տեղեկանում ենք Բաքվից կամ Անկարայից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Չենք էլ դիմադրում, ընդվզում, պահանջ ներկայացնում իշխանությունից բացատրություն ներկայացնել մեզ, պարզաբանել այս քաղաքական անոմալիան:

Սա վիրավորում է ցանկացած Հայ մարդու ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, քանի որ գիտակից մարդը լավ հասկանում է, որ մեր համար ճակատագրական որոշումներն ընդունում և հրապարակում են Ալիևի ու Էրդողանի գրասենյակները, իսկ նիկոլ փաշինյանն ընդամենը, գլուխը կախ, խոնարհ հարսի կարգավիճակով կատարում է այդ որոշումները:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Հայատանն իրենց պետք է վերադարձնի հայկական 8 գյուղեր, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, երկու միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից:

Սա ավարտն է, Հայկական պետության, Հայ ազգի ու Հայ մարդու վերջն է:

Ոչ մի իրեն հարգող Հայ մարդ չի կարող տանել այս ստորացումն ու նվաստացումը, ոչ մի ադրբեջանական փող ու եկամուտ չի կարող կոմպեսացնել դա:

Հայաստանի ինքնիշխան տարածքը ՉԻ ԿԱՐՈՂ հանձնվել ադրբեջանին, 1000 հատ նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»։