կարևոր
721 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-11 15:01

Ադրբեջանը նոր թակարդներ է լարել Արցախի դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանը նոր թակարդներ է լարել Արցախի դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանը նոր թակարդներ է լարել Արցախի դեմ՝ այնպիսի դրության մեջ են դրել Հայաստանի իշխանություններին, որ Արցախի ինքնավարության նույնիսկ ամենացածր մակարդակն Ադրբեջանի կազմում Երևանի կողմից որպես մեծ ձեռքբերում է ընկալվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ Երևանն ու Բաքուն արդեն հստակեցրել են երկու երկրների միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների հանձնաժողովների կազմը։ ՀՀ ԱԳՆ-ն լռում է՝ ոչ հաստատում է, ոչ էլ մերժում։ Բայրամովը նաև ասում է, որ իրենք մեր հանդեպ բարի են գտնվել ու «30 տարիների օկուպացիայի փոխհատուցում չեն պահանջել»։ Ոչ էլ «պատասխանատվության են կանչելու ռազմական հանցագործություններ կատարած անձանց»։ Սրա մասին էլ Երևանը ոչինչ չի ասել։

Մինչդեռ Ադրբեջանը նոր թակարդներ է լարել Արցախի դեմ՝ այնպիսի դրության մեջ են դրել Հայաստանի իշխանություններին, որ Արցախի ինքնավարության նույնիսկ ամենացածր մակարդակն Ադրբեջանի կազմում Երևանի կողմից որպես մեծ ձեռքբերում է ընկալվելու…»,- գրել է քաղաքագետը: