կարևոր
1396 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-11 12:18

Կոչ ենք անում Հանրային Խորհրդի գրասենյակի նախկին ներկայացուցչին ստեր չտարածել Կանադայի հայ ուսանողական համայնքի դեմ

Կոչ ենք անում Հանրային Խորհրդի գրասենյակի նախկին ներկայացուցչին ստեր չտարածել Կանադայի հայ ուսանողական համայնքի դեմ

ՀՀ Հանրային Խորհրդի նախկին ներկայացուցիչը խայտառակ սուտ է տարածում Գանատայի հայ ուսանողական միութիւնների դէմ։ Մայիսի 6-ին պարոն Սաֆարեանը յայտարարեց. «Որևէ մէկը գիտի՞, թե 44-օրեայ պատերազմի ժամանակ քանի հայրենասէր հայ երիտասարդ (Գանատայի ԱՍԱ-ից) եկել է պաշտպանելու Արցախը»։

Աւելորդ է ասել, որ պրն. Սաֆարեանի մեկնաբանութիւններն անտեղի են և գանատահայ երիտասարդներին ներկայացնում են որպէս թրքական դրօշ այրող։ Նրա մեկնաբանութիւնները արժանի չեն որեւէ պատասխանի, բայց ահա մեր Գանատայի Հայ ուսանողական միութիւնների ներդրման ամփոփ ակնարկ մը՝ ի նպաստ Հայոց պետականութեան:

– Մինչև 2020 թուականի նոյեմբերի 8-ը Հայ ուսանողական միութիւններն օգնել են գանատահայ համայնքին աւելի քան 1,000,000 ԱՄՆ դոլար հաւաքել Արցախի համար։

– 2020 թուականի հոկտեմբերին Հայ ուսանողական միութիւնները օգնեցին Գանատայի Հայ դատի յանձնախմբին (ANCC) կասեցնել թրքական Bayraktar TB-2-ի ​​գանատական արտադրութեան WESCAM տեսախցիկների վաճառքը Թուրքիոյ:

– Հայ ուսանողները գանատական խոշոր ԶԼՄ-ներում բարձրացրել են Արցախեան հակամարտութեան մասին իրազեկուածութիւնը և օգնել գանատացի ակադեմիկոսներին՝ կոնֆլիկտի մասին գրել գանատական տարբեր գիտահետազօտական կենտրոններում:

– 2021 թուականի մարտին յաջողութեամբ չեղարկել են Գանատայում Թուրքիայի դեսպանին հիւրընկալող պաշտօնական միջոցառումը Արցախի հակամարտութեան վերաբերեալ, Գանատայի ամենամեծ համալսարաններից մէկում։

– 2021 թուականի ապրիլին Հայ ուսանողական միութիւնները նպաստեցին Գանատայի և Թուրքիայի միջև զէնքի բոլոր գործարքների եւ զինամթերքի վրայ լիակատար էմբարգօ դնելու լոբբիստական ​​ջանքերին:

Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ Սփիւռքահայերի անմիջական մասնակցութեանը Արցախի Պաշտպանութեան Բանակի կողքին, ապա աւելի տեղին կը լինէր, որ պրն. Սաֆարեանը հարցներ իր սիրելի իշխող կուսակցութեանը` «Քաղաքացիական պայմանագրին» թէ նրանցից, ովքեր ունեցել և մինչ օրս դեռ պահպանում են պարտուողական դիսկուրս, քանի՞սն են փաստացի մասնակցել վերջին 44-օրեայ պատերազմին։

Մենք՝ Գանատայի Հայ ուսանողական միութիւնները, կոչ ենք անում Հանրային Խորհրդի գրասենեակի նախկին ներկայացուցչին կեղտոտ սուտեր չտարածել Գանատայի հայ ուսանողական համայնքի դէմ և կոչ ենք անում Պ. Սաֆարեանին դադարեցնել իր շարունակական ատելութեան քարոզները և դադարեցնել իր պառակտողական եւ անհիմն յայտարարութիւնները։

Մոնթրէալի Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

Եորք Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

Գոնգորտիա Համալսարանի Հայ Ուսանողական Միութիւն

ՀՅԴ «Արմէն Գարօ» Ուսանողական Միութիւն