կարևոր
787 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-11 09:20

Վազգեն Մանուկյանը կրկին վերադարձել է պայքարի կիզակետ․ «Հրապարակ»

Վազգեն Մանուկյանը կրկին վերադարձել է պայքարի կիզակետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Նախկին վարչապետ, մեկ տարի առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը շարժումը մարելուց հետո նեղսրտել էր ընդդիմությունից՝ պայքարը մինչեւ վերջ չտանելու եւ արտահերթ ընտրություններին համաձայնելու համար, տեւական ժամանակ մեկուսացել էր, եւ նրա նեղսրտվածությունը ժամանակ առ ժամանակ երեւում էր հարցազրույցներից, որոնք, որպես կանոն, իր կնոջ կայքին է տալիս՝ ankakh.com-ին, նախօրեին Ֆրանսիայի հրապարակում էր։ Դավիթ Շահնազարյանի հետ նա տեղավորվել էր «Ազատագրում» վրանի ներսում եւ զրուցում էր։

Մենք Մանուկյանից փորձեցինք հետաքրքրվել՝ կրկին վերադարձել է պայքարի կիզակե՞տ, կատակեցինք՝ գուցե ժամանակավոր վարչապետի թեկնածուի խնդի՞ր է դարձյալ առաջացել։ Սակայն Մանուկյանն ասաց, որ ինքն առաջին իսկ օրվանից հրապարակում է։ «Միգուցե վրան առաջին անգամ եմ եկել, բայց ես այստեղ եմ ամեն օր»,- ասաց նա եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։