կարևոր
487 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-10 21:38

Գաղտնալսումների հենքով կալանավորումներ են իրականացվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գաղտնալսումների հենքով դաշնակցական գործիչներ են կալանավորել, կատարվել են խուզարկություններ բնակարանններում եւ ՀՅԴ գրասենյակներում: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նկատում է, որ դաշնակցական գործիչների սույն հենքով կալանավորումը տանում է նրան, որ խուզարկություններ սկսեն նաեւ ՀՅԴ գերագույն մարմնի շենքում: Հարությունյանի խոսքով սա քաղաքական հետապնդում է եւ երկու նպատակ ունի։ 
Փաստաբանը գտնում է, որ վաստակ ունեցող մարդիկ բերման են ենթարկվում անհամաչափ ուժի կիրառմամբ, բոլոր տարբերակներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել։ 
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը փաստում է՝ Հայաստանում օգտագործվում են գաղտնալսման մի քանի ծրագրեր: Դրանցից է նաեւ պեգասուսը, որը բավականին թակարժեք ծրագիր է, մեկ վարակումը արժե մոտավորապես 20 հազար դոլար։ 
Ապացույցներ կան, որ Հայաստանն է հանդիսանում պրեդատոր ծրագրի գնորդը: Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ Հայաստանը մեղադրվել է այդ ծրագիրը կիրառելու համար։ 
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը դատապարտում է կատարվածը: Նա նշում է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ստալինյան շրջանն է հիշեցնում։ 
Իրավապաշտպանի խոսքով Հայաստանի իրավական համակարգը գտնվում է վարչապետի գրպանում: Նա հայ ժողովրդին ուղղված կոչ ունի։ 
Հիշեցնենք, որ անցած տարի առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար:

Մանրամասները ներկայացնում է Լոսւին Ղազարյանը