կարևոր
1531 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-10 21:21

Ձերբակալվել են ՀՅԴ 3 երիտասարդներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 8-ին Դիմադրություն շարժման անդամները ավտոերթով մեկնել էին Գյումրի: Սակայն վերջիններիս մուտքը Հոռոմի խաչմերուկում հարազատները սահմանափակել էին: Ճանապարհին բախում հրարհած քաղաքացիները, որոնցից շատերը ներկայանում էին որպես գերիների ծնողներ, հետագայում մի շարք պաշտոնատար անձանց հրապարակումներից պարզ դարձավ, որ նրանք բոլորովին էլ գերու ծնողներ չէին: 
Միջադեպից հետո Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում կանգնած քաղաքացիների եւ ավտոերթի մասնակիցների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն: Քննչական Կոմիտեն հայտարարել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց եւ սկսել հարվածներ հասցնել նրանց: Գոռ Սարգսյանը եւ Տարոն Մանուկյանը ձերբակալվել, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, քննիչը ձերբակալման որոշում է կայացրել: 
Գոռ Սարգսյանը, իր եւ ընկերների դեմ հարուցված քրեական գործի մասին անդրադարձել էր ֆեյսբուքյան լայվի միջոցով՝ շեշտել՝ իրականությունը այնպես չէ, ինչպես ներկայացվում է իշխանական շրջանակների կողմից: 
Տղաները ինքնակամ ներկայացել են բաժին, որ ոստիկանությունը, ոչ թե համացանցը պարզի եղելությունը: Բայց ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեվանյանը անդրադարձել է դեպքի իրավական կողմին: 
Ի դեպ Մայիսի 8-ին, Գյումրի մեկնած խաղաղ ավտոշարասյան անդամները նախքան Հոռոմի կամուրջ հասնելը տեղեկացել էին, թե գերիների ծնողները փակել են փողոցը, սակայն ընդդիմադիր պատգամավորների փոխանցմամբ որոշել էին հանդիպել ու զրուցել ծնողների հետ, լավ իմանալով թե ինչպես են իշխանական շրջանակները օգտագործում նրանց հոգեվիճակը, սակայն ինչպես հետո պարզ դարձավ, իշխանությունները սադրանք էին կազմակերպել: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում