կարևոր
904 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-10 17:45

Հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է. Կարեն Վրթանեսյան

Հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Դիրքերում մարդ չկա, դուք հելել-փողոց եք փակում» թեզին վերջին անգամ անդրադառնամ...

  1. Փողոց փակողներից շատերը կռված տղերք են։ Նրանք իրենց դիրքերը պահել են, ոմանք՝ վիրավորվել ու ընկերներ կորցրել, բայց այդ դիրքերը Նիկոլը հանձնել է մեկ ստորագրությամբ։
  2. Նիկոլն է որոշել, որ Արցախ այլևս զինծառայողներ չուղարկվեն։ Դիրքերում մարդ չլինելը նաև դրանից է, ոչ թե այն բանից, որ Երևանում ուսանողը, ծրագրավորողը, ուսուցչուհին, բժիշկը կամ շինարարը մասնակցում են բողոքի ցույցի։
  3. Նիկոլն է բանակը կրճատում, Նիկոլն է նորանոր խմբերի զինծառայությունից ազատող օրենքներ մտցնում՝ բնակչության այս կամ այն խմբին հաճոյանալու համար։ Ցույցերը մի ամիս է՝ ինչ սկսվել են, իսկ դիրքերում խնդիրները 2020 թվականի նոյեմբերից են։
  4. Նիկոլն է, որ արդեն 2+ ամիս է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ չի նշանակում, ինչից բխում են նաև կադրային բոլոր խնդիրները զինված ուժերում։
  5. Եթե դիրքերում մարդ չկա, ի՞նչ են անում մայրաքաղաքում հազարավոր կերած-խմած, հաղթանդամ ոստիկաններ, բազմերանգ բերետավորներ, ներքին զորքեր, ի վերջո՝ դիպուկահարներ։ Ինչո՞ւ դիրքերում չեն։
  6. Մենք պայքարում ենք, որ մեր դիրքերը Բաքվի բանավոր կամ գրավոր հրահանգներով այսուհետ չհանձնվեն... Մենք պայքարում ենք, որպեսզի երկիրը պարտության տարած, երկիրը բզկտած ու երկիրը նոր աղետալի պատերազմի տանող բռնապետին կանգնեցնենք։ Ու հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է։

Հենց այդ դիրքերն են, որ այս պահին պետք է բազմամարդ լինեն, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանն ապագա ունենա։