կարևոր
649 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-10 15:57

Շանթ Սարգսյանը իսպանական շախմատային մրցաշարում երրորդն է

Շանթ Սարգսյանը իսպանական շախմատային մրցաշարում երրորդն է

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներն ավարտեցին ելույթները իսպանական միջազգային մրցաշարում:

Իսպանիայում ընթացող «Ֆորմենտրա» միջազգային մրցաշարում10 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Շանթ Սարգսյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը,իսկ Հայկ Մարտիրոսյանը 7 միավորով 4-րդն է: Մրցաշարին մասնակցում էին 54 շախմատիստներ:

Ավելի վաղ` ապրիլի 20-24-ը, Իսպանիայի Մենորկա կղզում ընթանում էր «Մենորկա Օփեն -2022»-ը։Մրցաշարին մասնակցել են հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու ՀայկՄարտիրոսյանը, որոնք հաջող են հանդես եկել և կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելովհամապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։ Պատանի շախմատիստները զգալիորեն բարելավելեն իրենց միջազգային վարկանիշները։