կարևոր
1405 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-10 15:35

Ըստ Բայրամովի՝ Նիկոլը Բրյուսելում համաձայնել է Հայաստանի 7 բնակավայրերը հանձնել թուրքերին. Զաքարյան

Ըստ Բայրամովի՝ Նիկոլը Բրյուսելում համաձայնել է Հայաստանի 7 բնակավայրերը հանձնել թուրքերին. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. 

«Բայրամովը` որպես Նիկոլի վկա, վերահաստատեց Ֆրանսիայի հրապարակում հավաքված հայրենատեր հայերի բոլոր մտավախությունները: Ըստ ադրբեջանցի արտգործնախարար բայրամովի, Նիկոլը Բրյուսելում ոչ միայն Արցախն է համաձայնվել թողնել Ադրբեջանի կազմում, այլ նաև Հայաստանի սահմանամերձ յոթ բնակավայրեր հանձնելու է թուրքերին: Այդ բնակավայրերը ազատագրելու և պահելու համար զոհվել են բազմաթիվ հերոս տղաներ:

Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ նիկոլական խունտան հանձնի դրանք, վաղը մեր քաղաքացիներն ամեն քայլափոխի գերի են ընկնելու, իսկ մեր գյուղերն ու ճանապարհները շարունակ գնդակոծվելու են թուրքերի կողմից:

Առանց Նիկոլ Հայաստանը պետք է հաղթի: Ուրիշ տարբերակ չկա»։