կարևոր
2377 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-10 15:01

Տավուշի մարզի 7 գյուղ և Տիգրանաշենը կլինեն Ադրբեջանի կազմում․ Ադրբեջանի ԱԳՆ

Տավուշի մարզի 7 գյուղ և Տիգրանաշենը կլինեն Ադրբեջանի կազմում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե «Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր) և Քյարքիի (Տիգրանաշեն) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»:

Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ «այդ տարածքներն Ադրբեջանի մաս չեն», գրում է Haqqin.az-ը։

«Այդ հողերն Ադրբեջանի տարածք են։ Քանի որ դրանց վերադարձն Ադրբեջանին սահմանազատման գործընթաց է պահանջում, հարցը դիտարկվելու է հենց այդ համատեքստում։ Այդ տարածքների անցումն Ադրբեջանի կազմ կքննարկվի և կգտնի իր լուծումը»,-ասել է Խալաֆովը։