Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում: Այսօր 4 ուղղությունով անհնազանդության ակցիա ենք իրականացնում ու այսքան շատ ենք: Ինքնաբուխ ակցիաներ ևս իրականացվում են։ Այս մասին «Դիմադրության» շարժման երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին՝ Վարդևանյանն ասաց․
«Այս իշխանությունները՝ որպես սադրիչ, նույնիսկ մեր տարեց հայրենակիցներին են օգտագործում, նրանց որպես գործիք են օգտագործում, սա մեծ ցավով եմ ասում։ Այնտեղ էին եկել հավկիթներով՝ նախապես պատրաստված, մի տեղ, որտեղ կային հազարավոր ցուցարարներ և սկսել են հարվածել երիտասարդներին ու հայհոյել»։
Նա չբացառեց, որ այսօր ևս կարող են լինել սադրանքներ և ակցիայի մասնակիցներին հորդորեց չտրվել սադրանքներին, այլ ողջունել կողքից ակցիային հետևող բոլոր քաղաքացիներին: