կարևոր
547 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-10 13:08

Տնայնագործ սադրանքներ են, որոնցով իշխանությունը փորձում է խանգարել մեզ․ Գեղամ Մանուկյանը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին

Տնայնագործ սադրանքներ են, որոնցով իշխանությունը փորձում է խանգարել մեզ․ Գեղամ Մանուկյանը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին

Իշխանությունը տնայնագործական սադրանքների է գնում, երեկ մի ձայնագրություն լսեցի, որտեղ երկու ՔՊ-ականով ընդդիմության հանրահավաքին մարդ բերելու համար իբր մեկը մեկին փող է բաժանում, ուղղակի մեղք են: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Երեւանում անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ցուցարար երիտասարդները ծեծի էին ենթարկել տարեց տղամարդկանց, նա ասաց. «Այդ պապիկ-պապիկ որ ասում են, ուղղակի ես մեքենայի մեջ էի, թե չէ առաջիններից մեկը ես կլինեի: Էդ պապիկներից որեւէ մեկը պապիկ չէր: Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը, վստահաբար նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր: Տվյալ դեպքում դիմացը կանգնած էին ամենաայլանդակ հայհոյանքով, ինչպես գյումեցիներն են ասում՝ լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ, որոն ուղղակի հատուկ հանձնարարությամբ եկել էին: Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին: Մեր տղաներից մեկի մեքենան ամբողջությամբ վնասվել է: Կարծում եմ՝ նախաքննությունը կպարզի»: