Մեր գործողությունները միտված են նրան, որ այս իշխանություններին դուրս շպրտենք մեր քաղաքական կյանքից: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Երեւանում անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Եթե նախկինում Ադրբեջանը հարց էր բարձրացնում Զանգեզուրի միջանցքի մասով, ապա այսօր Թուրքիան է սկսել խոսել սահմանազատման և սահմանագծման մասին, այն էլ՝ ՀՀ-ի հետ: Եթե Փաշինյանի ձեռքը չբռնենք, ապա շատ արագ վերանալու ենք, պրծնենք: Այսօր Հայաստանի լինել-չլինելու հարցն է»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա՝ պետք է ամեն գնով հասնել նրան, որ երկիրն ազատվի այս իշխանություններից: «Մենք պետք է արագացնենք մեր քայլերը, քանի որ այս թերհասը ցանկանում է էլի ինչ-որ բաներ հանձնել: Ն.Փաշինյանը չի կարողանում իր վախերը կառավարել, ուր մնաց՝ երկիրը կարողանա կառավարել»,- եզրափակեց Վահե Հակոբյանը: