Այսօր Գլենդելում ՀՀ հյուպատոսության առջև հանրահավաք է տեղի ունեցել` հաջակցություն Հայաստանում ապրիլի 25-ից Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության համար պայքարի ելած և համազգային «Դիմադրություն» շարժում ձևավորած իրենց հայրենակիցներին:
Բազմահազարանոց հանրահավաքը սկսվեց հյուպատոսարանի դիմաց, որտեղ ելույթներից հետո, ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Գլենդելի Արցախի փողոց` փակելով ամենաբանուկ փողոցներից մեկը:
Ցույցի մասնակիցները Հայաստանի և Արցախի դրոշներով վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», երգում «Զարթիր լաո» և այլ հայրենասիրական երգեր:
«Այստեղ հավաքված հայրենակիցները մեկ պատգամ ունեն Նիկոլ Փաշինյան-դավաճանին. հեռացի՛ր, գնա՛: Երկիրը թող այն կարող ուժերին, որոնք կազատագրեն երկիրը Արցախը հանձնելու դավաճանական կեցվածքից», - նշել է ակցիայի մասնակիցների մեկը:
Տեսանյութը` հղումով: