Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը։
Քայլերթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երթի մասնակիցներին հորդորեց սադրանքների չտրվել, ոստիկանների՝ սադրանք հրահրելու փորձերն անտեսել։
«Սադրանքների չենք տրվում, եթե որևէ ոստիկան մոտենում է, ձեզ հետ խոսում է «արա»-ով, չեք պատասխանում, անմիջապես տեղյակ եք պահում ինձ։ Եկեք այսօր, ուղղակի, հատ-հատ ֆիքսենք ոստիկանների խախտումները և ոչ մի սադրանքի չտրվենք»,-հայտարարեց Վարդևանյանը։