կարևոր
1345 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-10 12:17

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 900 դեպք, 412 հազար 50-ը`առողջացման, 8623-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 544 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 538 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  26 նոր դեպք, առողջացել է 31 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 69 հազար 240-ի: