կարևոր
586 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-10 12:03

Սա է իրականությունը, սիրելի հայեր, մի տրվեք իշխանական ստերին, մանիպուլիացիաներին ու սադրանքներին․ Արթուր Ղազինյան

Սա է իրականությունը, սիրելի հայեր, մի տրվեք իշխանական ստերին, մանիպուլիացիաներին ու սադրանքներին․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ տարածվեց մի տեսանյութ, որտեղ ընդհարվում են մի քանի երիտասարդներ և պատկառելի տարիքի անձիք, որոնց քպ-ականները անվանեցին «խեղճ ծերունիներ»:

Ես անձամբ միջադեպին ներկա չեմ եղել, բայց նախորդ օրը, դեպի Վանաձոր կատարած ավտոերթի ընթացքում ականատես եմ եղել նմանօրինակ տեսարանի:

Ապարանի կենտրոնում, ճանապարհի եզրին հավաքված էին երկու տասնյակի հասնող «խեղճ ծերունիներ», որոնք ավտոերթի մասնակիցների հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, մի քանիսի ձեռքին քարեր էին, ցույց էին տալիս մատի կոմբինացիաներ:

Մի խոսքով «խեղճ ծերունիների» դիմակով լկտի ու սանձարձակ սադրիչներ:
Մեր կողքին կանգնած մարզի ոստիկանապետին մատնացույց արեցի դրանց պահվածքը և պահանջեցի հեռացնել ճանապարհից՝ ընդհարումից խուսափելու համար: Ոստիկանապետը նրանց ուղղությամբ ուղարկեց 3 ոստիկան, որոնք միացան «ծերունի ավազակներին», կանգնեցին նրանց կողքին ու լուռ հետևում էին, թե ինչպես են այդ ծերունիները անպատվում ավտոերթի մասնակիցներին:

Նույն վիճակը Վանաձորում էր. հավաքի անմիջական հարևանությամբ հավաքվել էին 3 տասնյակ «խեղճ ծերունիներ», որոնք նույնությամբ կրկնում էին Ապարանի իրենց տարեկիցներին: Այս անգամ «ծերւնիները» իրենց հեռախոսով նկարահանում էին տեղի ունեցողը՝ երևի ստացած վճարի հաշվետվության համար, իսկ նրանց կողքին կանգնած էր civic.am-ի լրագրողն ու օպերատորը:
Վանաձորի անունից խոսացող ծերունիները անկանոն հարձակվում էին Երևանից եկած մարդկանց վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին, ու այդ ամենը ոստիկանների ներկայությամբ:

Այս ամենն իմ աչքով տեսնելով և լսելով Գյումրիի միջադեպի մասնակիցներին ու ականատեսներին, հաստատապես կարող եմ պնդել, որ այդ «խեղճ ծերունիները» բնավ էլ խեղճ չէին, հավաքագրված էին քպ-ի տեղական գրասենյակի կողմից (նախկին ոստիկան փրչոտին չմոռանաք), իրենց պահում էին փողոցային խուժանի ու խուլիգանի նման, մեքենաներին հարվածում էին ձվերով, Գյումրի եկած հյուրերի հասցեին հնչեցնում էին սեռական բնույթի հայհոյանքներ:

Դե իսկ civic.am-ները միշտ հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին, նկարում հարմար պահին ու հարմար ռակուրսից և նյութը վերնագրում «ընդդիմադիր եիտասարդները ծեծում են խեղճ ծերունիներին»:

Սա է իրականությունը, սիրելի հայեր, մի տրվեք իշխանական ստերին, մանիպուլիացիաներին ու սադրանքներին, ճշտեք իրականությունը նոր տվեք կարծիքներ ու գնահատականներ:
Սրանք պրոֆեսիոնալ ստախոսներ ու կեղծարարներ են, նույն այս ստերով ու կեղծիքներով եկան իշխանության ու հանձնեցին Արցախը, սպանեցին 5000 տղերքին, կործանեցին Հայկական բանակն ու պետականությունը:

Հ.Գ. Ես դեմ եմ բռնության ցանկացած դրսևորմանը, բայց  յուրաքանչյուր ոք, ով կհչեցնի սեռական բնույթի հայհոյանք կամ կվիրավորի մեր արժանապատվությունը, պետք է պատրաստ լինի ընդունել դրա պատասխանը»: