18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է սահմանամերձ գետերի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, իսկ դեպքը կրկնելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում: Մեզ հայտնի դարձավ, որ վարչական պատասխանատվության սահմանաչափը որոշվել է՝ հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության առաջարկությունը:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում