կարևոր
1591 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-10 09:51

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։