կարևոր
904 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-10 09:23

ԱԱԾ-ն գերծանրաբեռնված է աշխատում․ «Հրապարակ»

ԱԱԾ-ն գերծանրաբեռնված է աշխատում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հատկապես վերջին օրերին ԱԱԾ-ն խոշորացույցի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչներին։ Մենք գրել էինք, որ մեր լրատվամիջոցի լինքով գաղտնալսման ծրագրեր են ուղարկում ընդդիմադիր գործիչներին, խոսքը իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի մասին է, որով իշխանությունը փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին և ոչ միայն։ Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը սմս-ի տեսքով ֆայլ է ուղարկում, և եթե բաժանորդը բացում է նամակը, գաղտնալսող ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։

Վերջին օրերին շատերն են հայտնվել լարած թակարդում։ ԱԱԾ մեր աղբյուրներն ասում են, որ ներկայումս ավելի քան 80 ընդդիմադիր գործչի հեռախոսներում ներբեռնել են այդ ծրագիրը, այսինքն՝ իշխանությունը տասնյակ հազար դոլարներ է ծախսել ընդդիմադիրներին գաղտնալսելու համար։ Այդ ծրագրի ներբեռնումը մեկ հեռախոսի մեջ արժե 10-12 հազար դոլար, որը վճարում են իսրայելական ընկերությանը։ Բացի դա, տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն այս օրերին աշխատում է գերբեռնված գրաֆիկով՝ օրական 4-5 անգամ  Նիկոլ Փաշինյանին զեկուցում են իրավիճակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։