կարևոր
1489 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-09 21:22

«Շուշին հայկական է եղել, հայկական է և հայկական է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն ժամանակ 22 տարեկան էի, ասում է Իգոր Սարգսյանն ու հավելում, որ չնայած կռվի բովով անցել էր, բայց չէր կարողանում հավատալ, որ հենց իրեն ու իր սերնդին բաժին հասավ ազատագրել Շուշին: Իսկ հաջողության հիմնական գրավականն, ըստ նրա, ոգին էր: Զոհվելու մասին էլ չէին մտածում: 
Թեեւ Շուշիի ազատագրման 30-ամյակն անցնում է նոր իրողությունների պայմաններում, բայց պատմաբանը վստահ է՝ կարճ ժամանակում բերդաքաղաքում երկրորդ հարսանիքը նորից է լեռներում լինելու: 
Ու ոչ միայն Արցախի, այլեւ Արեւելյան Հայաստանի ողնաշարն է Շուշին, ասում է՝ Խաչատուր Ստեփանյանը, սակայն նաեւ շեշտում է՝ այն վերադարձնելու խնդիր ունենք: 
Չնայած նոր իրողություններին, Իգոր Սարգսյանը հորդորում է՝ մայիսի 9-ը պետք է շարունակենք տոնել, ինչպես նախկինում: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանը