27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մայիսյան եռատոնին արդեն երկու տարի է՝ տրամադրություններն այլ են: Եռաբլուրում Շուշին ազատագրողներն են հանգչում, իսկ հայոց բերդաքաղաքը նորից գերության մեջ է:
Նոր հաղթանակների համար հայության համախմբումն է անհրաժեշտ, բանակի վերազինումն ու պաշտպանունակության բարձրացումը. ասում է պաշտպանության նախկին նախարարը:
Գործող իշխանությունը միայն պատերազմի ընթացքում չէ, որ սխալներ է թույլ տվել, պնդում է 44-օրյա պատերազմի օրերին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Տիրան խաչատրյանը. նախքան պատերազմն էլ սխալները շատ էին. իշխանականները պաշտպանական ոլորտին չէին տիրապետում եւ չէին էլ ցանկանում տիրապետել:
Տիրան Խաչատրյանն աջակցում է դիմադրության շարժմանը, քանի որ Փաշինյանի պաշտոնավարումը վտանգավոր է համարում:
Փաշինյանի հրաժարականը պարտադիր է համարում նաեւ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը: Պարտված իշխանությունը չի կարող երկրի շահերը ներկայացնել:
Դաշնակցությունը միշտ էլ կողմ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց խոսքը բարեկամության հաստատման մասին չէ. Հայաստանը չի կարող բավարարել թուրքական նախապայմանները. ասում է Հակոբ Տեր- Խաչատուրյանը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը մեկ այլ վտանգավոր միտում էլ է նկատել. պնդում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են պառակտել Սփյուռքը, ինչը նրանց չի հաջողվում, փոխարենը Սփյուռքին է հաջողվում ձախողել Թուրքիայի խաղաղության կեղծ օրակարգը, ինչի մասին նաեւ Էրդողանն է խոստովանել:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում