կարևոր
478 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-05-09 14:29

Մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը. Հայաստանում ՌԴ դեսպան

Մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը. Հայաստանում ՌԴ դեսպան

Մայիսի 9-ը պարզապես պետական տոն չէ, այն նաև ընտանեկան տոն է, որովհետև, հավանաբար, չկա Հայաստանում, Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում ընտանիք, որն այս կամ այն կերպ չի բախվել պատերազմին, դրա հետևանքներին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ ամեն տեղ կան վետերաններ, հերոսներ և շատ կարևոր է, որ այդ իրադարձությունների հիշողությունը փոխանցվի սերնդեսերունդ:

«Մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, մենք իրավունք չունենք մոռանալ մեր պապերի սխրանքը, որոնք այս հաղթանակի համար տվել են իրենց ամենաթանկը», - նշեց դեսպան Կոպիրկինը: