կարևոր
754 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-09 14:02

Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Առուշ Առուշանյան

Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Առուշ Առուշանյան

Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին: Այս մասին ասված է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ Հաղթանակի տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:  

«Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 9-ի` Հաղթանակի տոնի առթիվ: Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են, որոնք նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ավագ սերունդների հերոսական դասերը փոխանցվել են սերնդեսերունդ, որոնք դրսևորվեցին նաև մեր օրերում:

44-օրյա պատերազմից հետո, ցավով ենք արձանագրում, որ Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: Թեև մեր երկիրը վիրավոր է, բայց, վստահաբար վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ, ավելի ամուր է, ավելի զորեղ: Պատմական վճռորոշ իրավիճակներում հայ ժողովուրդը պետք է լինի միասնական ու կուռ, նույն վճռականությամբ կերտի իր ապագան:

Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը, իսկ ձեռքբերումները ծառայեցնել հանուն մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման եւ մեր ժողովրդի խաղաղ, ապահով կյանքի կերտման համար: Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը:

Մեր պետականաշինությունը նման է սրբազան տաճարի կառուցման, որի որմերին ամեն օր մի քար պետք է ավելացնենք: Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին։
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, ժողովրդին։ Խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին:
Հավերժ փա՛ռք

Վստահաբար, Շուշին, Հադրութը, Գանձակն ու պատմական բոլոր տարածքները վերադարձվելու են»: