կարևոր
1180 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-09 13:17

Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը. Գեղամ Ստեփանյան

Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը. Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։

Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։

Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․

Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։

Ինքնությունը կարող է իրականություն փոխել։

Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։

Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին․․․»։