Այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների, անհաջողությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին, Հաղթանակի օրվա առթիվ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իսկ հայ ժողովուրդը, հայկական բանակն ի վիճակի է արագ կերպով վերականգնելու մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես պետք է խնդրենք յուրաքանչյուր քաղաքացու համախմբվել, որովհետև «Դիմադրության» շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքացու շարժում չէ, սա յուրաքանչյուրի սրտում ու հոգում պետք է լինի։ Այս բեկումնային պահից հետո թափանիվը վերջնականապես պտտենք, համախմբենք և հանրային ճնշումն ավելի սաստկացնենք այս իշխանություններին հեռացնելու։
Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել։ Բավականին թերություններ է եղել իրավական ոլորտում, դատաիրավական համակագի մոտ բացակայել է օրինականություն ու կարգուկանոն հաստատելու վճռականությունը։
Եթե այսօրվա իշխանությունները չեն ցանկանում այս ամենից դասեր քաղել, ապա ժողովուդը պետք է ստիպի դա անել, չանելու դեպքում՝ հեռացնի նրանց։ Մեր «Դիմադրության» շարժումը ուղղված է հենց Եռատոնը, նախկին ոգին ու հաղթանակները վերականգնելուն։
Իշխանությունները շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին, շարունակում են ասել, որ պետք է գնանք խաղաղության մեր հայատյաց հարևանների հետ»,- ասաց Օհանյանը։