28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հաղթանակի օրը բոլորս հիշում ենք մեր պապերին, բոլոր նրանց, ում հերոսությունների և անձնազոհության արդյունքում մեր ժողովուրդը տոնել է հաղթանակ և ապրել հաղթողի, հերոսի ժառանգի պատվաբեր զգացողություններով։ Այս մասին գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը։
«Այդ նույն ժամանակ մի ստոր դավաճան պետք է հիշի իր դավաճան պապուն, ում անունը կրելով, նա մեր հաղթանակները վերածեց պարտության, մեզնից գողացավ մեր պապերի սխրանքը, մեր հաղթական ոգին, հաղթանակի օրը տոնելու մեր բերկրանքն ու ուրախությունը։
Այսքանով դեռ չբավարարվելով` նա փորձում է ամենաստոր և ապօրինի միջոցներով զավթած պահել մեր ժողովրդից խլած իշխանությունը և այն շարունակաբար ծառայեցնել հայ ժողովրդի թշնամիների շահերին։
Մեր նոր հաղթանակների հաղթարշավը պետք է սկսվի հաղթանակի գողին մեր հանրային կյանքից դուրս շպրտելով, իրեն արժանի պատժին արժանացնելով»,- գրում է Էդգար Ղազարյանը։