ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրանց ինչու՞ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը (հօգուտ թշնամու գործողը) կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար:
Որևէ ոլորտում մեր երկրի հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնդելուց ու նրանց հակապետական, ապազգային գործունեության բոլոր կողմերը բացահայտելուց:
Այն ժողովուրդները, որոնց իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի և չեն բացահայտվում ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության: Նիկոլիզմի դատապարտումը, նրա ծագման թշնամական աղբյուրի պաշտոնական բացահայտումը և քաղաքական գնահատական տալը կարևոր նախապայման են հասարակության բարոյական վերելքի ու ձեռքբերումների համար:
Այլապես, այսօրվա օրինակով, երկիրն ու բոլոր հաղթակակներն ավերած ազգակործան պատուհասը, առանց ամաչելու, առանց գետինը մտնելու, Շուշիի ազատագրման օրը ուղերձ կհղի ու կշարունակի չարաշահել չարքաշ ու միամիտ հայ ժողովրդի հույսերը»: